«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է «Լևանտե»-ի դեմ խաղում իր խփած գոլը: Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը ջախջախիչ` 5:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ, իսկ Ռակիտիչը հեղինակեց իր թիմի երկորդ գոլը:
«Մենք չենք նայում այլ թիմերի: Հետևում ենք միայն մեր գործողություններին և այժմ ճիշտ ուղու վրա ենք: «Լևանտե»-ի դեմ միշտ բարդ է խաղալ: Երկրորդ գոլը կարևոր էր, քանի որ մենք կարողացանք թուլանալ: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել «Բարսելոնա»-ի կազմում: Խաղընկերներս արդեն կատակում էին հանդերձարանում»,- Goal. com-ը մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:
Հիշեցնենք` խորվաթ կիսապաշտպանը «Սևիլիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: