ԱՄՆ նախագահի նստավայրին հարակից հասարակական վայրերում ծրագրվում է տեղակայել հսկիչ անցակետեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները որոշել են հսկիչ անցակետեր տեղակայել Սպիտակ տան մոտ՝ այնտեղ ներթափանցելու երկու փորձերից հետո, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին: Առաջին դեպքում առաջացել է նախագահի վարչակազմի մամլո ծառայության աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտություն:
Միջադեպերից հետո իշխանությունները որոշում են ընդունել ավելացնել Սպիտակ տան համալիրի շուրջ սպայական պարեկների թիվը: