Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Օգոստոսի 1-ին հերոսաբար զոհված զինծառայողի ընտանիքը վիրավորված է Վանաձորի քաղաքապետից

Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանի ծնողներին վիրավորում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա տեղակալի պահվածքը, որը հեռու է բարեկիրթ համարվելուց:

Բանն այն է, որ հերոսի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետը իր օգնականի ներկայությամբ ընտանիքին խոստացել է տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա: Սակայն հետո խոստացված գումարը աստիճանաբար նվազել է և դարձել 360 հազար, որն էլ, սակայն, չի տրամադրվել:

«Այստեղ ավելի շատ ոչ թե փողի հարցն է, այլ վերաբերմունքի: Հերոս ընտանիքի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք չեն ցուցաբերում, ոչ հաճելի արարքներ թույլ չեն տալիս: Քաղաքապետի տեղակալը՝ Սարդարյան Նորիկը, հայտարարում է՝ 10 գերեզմանի փո՞ղ եք ուզում: Բայց մենք իրենցից փող չենք ուզում: Մենք ասում ենք՝ մեզ ինչ հասանելի է, դա տվեք, որն, ի դեպ, իրենց գրպանից չի գնում՝ պետության փողն է: Իսկ իրենք հայտարարում են, թե մեզ տալու ոչինչ չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հերոս Զորիկ Գևորգյանի հայրը՝ Ժիրայր Գևորգյանը:

Հուղարկավորության արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, բազմաթիվ անգամներ տարել-բերել է Ժիրայր Գևորգյանին և այդ քաշքշուկից հետո հայտարարել, թե քաղաքապետարանի 2014 թվականի բյուջեով գումար նախատեսված չէ գերեզմանների կառուցման համար:

«Բայց էդ ո՞նց հանկարծ պարզվեց, որ գումար նախատեսված չէ: Բա թող սկզբում էդպես ասեր, որ ես էլ իմ անելիքն իմանայի, ոչ թե մեծ-մեծ խոստումներ տար: Նա իմ տան մեջ իր օգնականի ներկայությամբ ասաց, որ 1 միլիոն 100 հազար գումար է հասնում մեզ, որն իրենք կտրամադրեն, բայց հետո իջեցրին մինչև 360 հազար, իսկ հետո էլ հայտարարեցին, թե բյուջեով գումար հատկացված չէ»,- պատմեց Զորիկի հայրը՝ հավելելով. «Ես իրենց վերաբերմունքը ոչ մի ձևով չեմ կարող մեկնաբանել»:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր, թե ինքը միլիոնի խոստում է տվել հերոսի ընտանիքին: «Խոսքը 360 հազար դրամի մասին է, որից Զորիկ Գևորգյանի ծնողները հրաժարվում են: Բոլոր զոհված ազատամարտիկների գերեզմաններից յուրաքանչյուրի վրա ծախսել ենք 360.000 դրամ, իսկ քանի որ պանթեոնում եղած բոլոր գերեզմանները միանման են, և նրանցից ամեն մեկին 360.000 ենք տրամադրել, էլ մյուսին ինչի՞ ենք 1 միլիոն 100 հազար տրամադրելու. ոչ մեկի արյունը մյուսից ավելի կարմիր չէ, նրանք բոլորն էլ մեր հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսներ են»,- ասել էր Դարբինյանը:

Մինչդեռ նշենք, որ այդ 360 հազար դրամն էլ չի տրամադրվել, և Ժիրայրի խոսքով՝ պանթեոնում բազալտից ոչ մի միանման գերեզման էլ չկա: Բոլորը գերեզմանները կառուցում են այնպես, ինչպես իրենք են կամենում:

«Իրենք ասում են, որ պանթեոնում բոլորի գերեզմանները կառուցված են միանման և բազալտից: Բայց ցանկացած պահի կարող եք գալ և տեսնել, որ ոչ մի նման գերեզման չկա: Ես քաղաքապետին գրեցի, թե պետական ձևով ինչքան որ նախատեսված է, ինձ տվեք այդ գումարը, ես կավելացնեմ և կկառուցեմ գրանիտից գերեզման: Ես 25 տարեկան հերոս տղա եմ կորցրել, և սա վերջին բանն է, որ կարող եմ անել իր համար: Ուզում եմ՝ որպես սրտի մխիթարանք, ավելի լավը լինի: Ու ինձ թվում է՝ նրանց հակառակության պատճառն այն է, որ ես ամեն դեպքում կառուցեցի գրանիտով, ոչ թե բազալտով»,- ասաց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, ապա հերոսի հայրը որևէ բողոք, դժգոհություն կամ պահանջ չունի: Նախարարությունը հուղարկավորության և այլ ծախսերի համար գումար հատկացրել է: «Ես ոչ մի խնդիր չունեմ պաշտպանության նախարարության հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ դեպքից հետո ֆինանսական աջակցություն ցուցաբերել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում