Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչպես վերցնել իշխանությունը

Սահմանադրական փոփոխությունների շուրջ ուղղակի և «անուղղակի»՝ ոչ իշխանական քառյակի ֆորմատով քննարկումների ծիրում վերստին ակտիվացել է ընդդիմությանը կառավարման համակարգում լիազորություններ տալու թեման: Այս թեման նույնքան արհեստական է, որքան սահմանադրական փոփոխությունների թեման ինքնին, ինչպես նաև մի շարք այլ ներքին թեմաներ, որով իշխանություններն ու ընդդիմությունները զբաղեցնում են հասարակությանն ըստ իրենց շահերի պահանջի:

Ինչո՞ւ է արհեստական ընդդիմությանը կառավարման լիազորություններ տալու թեման: Հայաստանում կարծեք թե մի քանի տարի առաջ նման բան արվեց, որպեսզի Եվրախորհրդին և այլ եվրակառույցների ցույց տրվի, թե 2008 թվականի ճգնաժամից հետո քայլեր են կատարվում «չհասկացվածության» պատը քանդելու ուղղությամբ: Խորհրդարանական կանոնակարգում ընդդիմության մի քանի լիազորություններ ընդլայնվեցին, ընձեռվեցին նոր իրավունքներ: Սրանք, իհարկե, բավարար չէին ֆունդամենտալ արդյունքներ զգալու համար, սակայն այնուամենայնիվ զրոյական էլ չէին, այսինքն` վեր էին զրոյական աստիճանից, որ կար մինչև այդ: Սակայն, այս ամենի արդյունքում իրավիճակը կրկին մնաց զրոյական մակարդակի վրա՝ արդյունքի առումով:

Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև ընդդիմությունը երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է ոչ թե կառավարման լծակներ ունենա, այլ ուղղակի՝ ունենա իշխանություն: Այսինքն` պետք չէ Հայաստանում զբաղվել հեծանվի հայտնագործությամբ: Ամենակարևոր լծակը, որ պետք է տալ ընդդիմությանը, դա ընտրական համակարգի կիրառումն է, այսինքն՝ իշխանության գալու «լծակը»:

Եթե երկրում ընտրությունների ինստիտուտը չի գործում, այլ դրա փոխարեն տեղական ֆեոդալ-օլիգարխները իրենց մասով, իրենց տիրույթներում կազմակերպում են իշխանությունների վերարտադրությունը, ապա ի՞նչ նշանակություն ունի այն, որ ընդդիմությանը այս կամ այն լիազորությունն են տվել` թեկուզ վերահսկողության մասով:

Եթե երկրում դատական համակարգը չի գործում, եթե իրավապահ և իրավապահպան համակարգը ունի մեկ խնդիր՝ բացահայտելու փոխարեն պարտակել հանցագործությունները, որ կատարվում են իշխանական մակարդակում, ապա ինչ տարբերություն, թե ինչ վերահսկողական լծակներ ունի ընդդիմությունը: Տարբերություն կլիներ, եթե ընդդիմությանը հատկացվեր, ասենք, դատական դեպարտամենտը, երբ դատարանների որոշումները չէին լինի գործադիր իշխանության կամայական դրսևորումներ: Սակայն, ընդհանուր առմամբ, այս մոտեցումներն էլ ընդամենը կեղծարարություններ են, հասարակական օրակարգի կեղծում: Որևէ իշխանական լծակ չի կարող լինել իշխանությանը կամ ընդդիմությանը, լծակները հանրությանն են և հանրությունն ինքը մի քանի տարին մեկ, ընտրությունների միջոցով որոշում է, թե ում է հատկացնելու այս կամ այն պետական կառավարման լծակը, որ քաղաքական ուժին, որ գործչին, ում է իր հարկերով աշխատավարձ վճարելու:

Ինպե՞ս խոսք կարող է գնալ պետության համար զարգացման հեռանկարի մասին, երբ ընդդիմություն համարվող ուժերը պատրաստ են իշխանությունների հետ, ուշադրություն դարձրեք՝ ընտրակեղծարար իշխանությունների հետ քննարկել, թե իշխանական կարկանդակից ինչ մաս է հատկացվելու իրենց: Ընդդիմությունը կամ գալիս է իշխանության, կամ չի գալիս, և մնացյալ տարբերակներն արդեն ժամավաճառություն են: Հայաստանում արգելակված է գլխավոր լծակը՝ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման, այսինքն` ընդդիմությունից իշխանություն դառնալու լծակը: Հայաստանում հասարակությունը զրկված է պետական կառավարման գործիքները ըստ իր հայեցողության և ընտրության այս կամ այն քաղաքական ուժին և գործչին տրամադրելու հնարավորությունից:

Այդ հնարավորությունն ուզուրպացված է ապօրինաբար, տարիներ շարունակ, և դրա դեմ որևէ քաղաքական ուժ կամ հասարակական խումբ դեռևս չի գտել արդյունավետ ներգործման մեխանիզմ կամ գործիք: Փոխարենը` ժամանակ առ ժամանակ մթնոլորտը հագեցվում է ընդդիմությանը կառավարման որոշակի լծակներ տալու մասին և համանման այլ արհեստական գաղափարներով ու մտքերով: Այն դեպքում, երբ եթե իշխանությունը որևէ վճռորոշ լծակ տվող լիներ, կտար ամենագլխավոր լծակը՝ իշխանության ձևավորման հանրային քվեի մեխանիզմը: Իսկ եթե այդ լծակը չի տալիս, մի՞թե ինքնախաբեություն կամ հասարակական խաբեություն չէ շարունակել այդ իշխանության կամ թեկուզ հասարակության հետ խոսել կամ մենախոսել ընդդիմությանը կառավարման լծակներ տալու անհրաժեշտության մասին, հետո էլ հայտարարել, թե ինչքան վատն է իշխանությունը, որ չի ցանկանում գոնե մի փոքր զիջել:

Այսինքն` իշխանությունն ընտրությունը կեղծելուց հետո, դեռ էլի՞ կարիք կա այդ իշխանության, մեղմ ասած, վատը, իսկ իրականում հանցագործ լինելու ապացույցներ ներկայացնել հանրությանը: Իշխանություններն իրենք անհրաժեշտ ապացույցները սիրով ներկայացնում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ: Ընդդիմությունների խնդիրն է իշխանություններին այդ ապացույցներից զրկելը, այսինքն` նրանց ընտրակեղծիքներ թույլ չտալը, իշխանության ձևավորման մեխանիզմը կուլիսներից հասարակությանը վերադարձնելը, և ոչ թե նրանց հանցավոր կամ վատ լինելու հավելյալ ապացույցներ կորզելը: Այդ խնդիրը Հայաստանի հասարակության համար լիուլի ապացուցված է արդեն առնվազն մեկուկես տասնամյակ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում