Բերգենի Կլիմայական հետազոտությունների կենտրոնի գիտնականները հերքել են Սահարայի մեծ անապատի ծագման հայտնի տարբերակները:
Նորվեգացի մասնագետներն անցկացրել են մոլորակի կլիմայի մոդելավորում ու հետազոտության արդյունքով եկել այն եզրակացության, որ անապատն առաջացել է Տետիս օվկիանոսի չորացման հետևանքով, որը գոյություն է ունեցել մոտավորապես 11 մլն տարի առաջ ու ծնունդ տվել ժամանակակից Միջերկրական, Կասպից ու Սև ծովերին:
Գիտնականներն ապացուցել են, որ Սահարան հայտնվել է մոտավորաապես 7 մլն տարի առաջ, այլ ոչ թե 3 մլն տարի առաջ՝ դանդաղ կլիմայական էվոլյուցիայի արդյունքում: Այս մասին հայտնում է «Կուրս» պորտալը: