Փարիզում Նապոլեոնի և նրա կնոջ՝ Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է ռեկորդային գումարով՝ գրում է Le Parisien-ը:
Փաստաթուղթը վաճառվել է 438 հազար եվրոյով, չնայած դրա մեկնարկային գինը Osenat աճուրդի տունը գնահատել էր 80-100 հազար եվրո:
Փաստաթղթի նոր տերը Փարիզի Նամակների և ձեռագրերի թանգարանն է:
Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնության արարողությունը կայացել է 1796թ. մարտի 9-ին, իսկ ամուսնական պայմանագիրը ստորագրվել է մարտի 18-ին: Ամուսնական պայմանագրի 1-ին կետում նշվում է, որ ամուսինները համատեղ սեփականություն չեն ունենա և պատասխան չեն տա միմյանց պարտքերի համար: