Կանադայի իշխանությունները սկսել են անվավեր համարել այն քաղաքացիների անձնագրերը, ովքեր միացել են Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումներին: Այս մասին քաղաքացիության և միգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերը հայտնել է National Post պարբերականին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքերով՝ նրա գերատեսչությունը նույնպես անվավեր է համարել մի քանի կանադացիների անձնագրեր, ովքեր դեռ դուրս չեն եկել երկրից, սակայն նման մտադրություն են ունեցել:
«Մենք ցանկանում ենք, որ Կանադայի բարի անունը այդ մարդկանց պատճառով չարատավորվի, և որ կանադացիները անվտանգության մեջ լինեն»,- մեկնաբանել է Քրիս Ալեքսանդերը:
Կանադական իշխանությունների տվյալներով՝ Սիրիայում գրոհայինների կողմից կռվում են 30 կանադացիներ: Կանադայի ևս 130 քաղաքացիներ ներառված են այլ երկրներում ծայրահեղական խմբավորումներում: