Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերթական անգամ հերքել է բունդեսվերի մասնակցության հնարավորությունը Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին: Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական ARD հեռուստաընկերության եթերում:
«Ես չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը ստիպեր մեր մասնակցությունը երկնքից, կամ որ մենք, ինչպես պնդում են ոմանք, գտնվում ենք Իրաք մեր զինծառայողներին ուղարկելու շեմին՝ ցամաքային գործողության համար: Դա դրված չէ օրակարգում»- նշել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան արդեն «պատասխանատվության զգալի մասնաբաժին է ստանձնել»՝ որոշելով սպառազինություն մատակարարել Իրաքի հյուսիս: