Վերջին տվյալներով՝ Եմենում կառավարության ու շիա ապստամբների միջև ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրում պետք է ստեղծվի նոր կառավարություն, որում վարչապետի պաշտոնում պետք է նշանակվի Եմենի հարավից ու հյուսիսից խոուսիտների շիական խմբավորումների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր երկրի վարչապետ Մուհամմեդ Սալիմ Բասինդվայի հրաժարականի մասին: Երկրի նախագահի մասին ոչինչ հայտնի չէ: