«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, գրավելով Լոնդոնի «Չելսի»-ի դարպասը, դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկած 39 տարբեր ակումբների, տեղեկացնում է Sky Sports-ը:
Հանդիպումից հետո Լեմպարդը նշել է, որ չի ցանկացել տխրեցնել «Չելսի»-ի երկրպագուներին:
– Ցավալի է, սակայն ես չէի կարող չգրավել «Չելսի»-ի դարպասը: Ես պրոֆեսիոնալ չէի լինի, եթե չկատարեի իմ աշխատանքը,- հայտարարել է Լեմպարդը: