Friday, 19 04 2024
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքները

Սեպտեմբերի 20-ին կինեմատոգրաֆիայի լեգենդ Սոֆի Լորենը դարձավ 80 տարեկան: Սակայն տարիքը ոչ մի կերպ չի ազդում դերասանուհու կերպարի վրա, ով տիրացել է սեքս-խորհրդանիշի տիտղոսին: Զարմացնում է նրա կենսական ուժը, մտքի կենսունակությունը, կեցվածքն ու գեղեցկությունը: Լորենը կարծես կանգնել է մի որոշակի տարիքի վրա և ոչ մի կերպ չի ծերանում՝ գրում է econet.ua-ը:

Կարիերայի ամենասկզբում Սոֆի Լորենին խորհուրդ էին տվել պլաստիկ վիրաբուժության միջոցով ուղղել քիթը և նիհարել: Սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ չի ցանկանում համապատասխանել ոչ բնական գեղեցկության չափանիշներին: Այն մասին, թե ինչպես է նրան հաջողվում գեղեցիկ մնալ, դերասանուհին պատմել է իր «Կինը և գեղեցկությունը» գրքում:

1. Ինքնակարգապահություն

«Եթե երիտասարդ կինը գեղեցիկ է, սակայն սովոր չէ կարգապահորեն հետևել իրեն, ապա ժամանակի հետ կորցնում է իր գեցեկությունը: Իսկ եթե ամենասովորական կինը կարգապահորեն հետևում է իրեն, ապա տարիքի հետ միայն ավելի է գեղեցկանում»,- գրում է Սոֆին:

2. Ճիշտ սնունդ

Լորենի խոսքերով՝ նա դիետաներ չի պահում և սիրում է ուտել: Սակայն դա ճիշտ է անում: Հարկավոր է միշտ ուտել փոքր չափաբաժիններով և հետևել սննդին: «Այն բանից, թե ինչ ես ուտում, կախված է ոչ միայն կազմվածքդ, այլև դեմքդ, ինքնազգացողությունդ ու տրամադրությունդ»: Դերասանուհին օգտագործում է պարզ մթերքներ, խուսափում է օսլայից, պահածոյացված մթերքներից, քիչ է օգտագործում կարմիր միս, փոխարենը՝ ավելի շատ ձկան և հավի միս: Եվ ամենակարևորը՝ Սոֆիի կարծիքով, հարկավոր է շատ հեղուկներ օգտագործել:

3. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Իր կյանքի ընթացքում Սոֆի Լորենին հաջողվել է գեղեցիկ իրանն ու բարակ գոտկատեղը պահպանել: Եվ դա ոչ միայն ճիշտ սննդի, այլև ֆիզիկական վարժությունների շնորհիվ:

Դերասանուհին ասում է, որ «ֆիզիկական վարժությունները զարգացնում են կեցվածքը: Եթե դուք մարմնամարզությամբ եք զբաղվում, ապա այնպես եք քայլում, կարծես ամբողջ աշխարհը ձեզ է պատկանում՝ հպարտ և սահուն»:

4. Մերձավորների սերը

Չնայած երկրպագուների հսկայական բանակին՝ Սոֆին իր ամբողջ կյանքում միայն մեկ մարդու է սիրել՝ ամուսնուն՝ ռեժիսոր Կառլո Պոնտիին: Նրանք միասին գրեթե 50 տարի են ապրել: Պոնտին մահացել է 2007թ.: Նրանք երկու երեխաներ ունեն, որոնց հետ դերասանուհին փորձում է շատ ժամանակ անցկացնել:

5. Լավատես լինել

Սոֆի Լորենն ասում է, որ դեմքը հոգու հայելին է և արտացոլում է մարդու բնավորությունը: Դերասանուհին խոստովանում է, որ զբոսանքի ժամանակ անընդհատ մտածում է, որ այնտեղ՝ անկյունում, անպայման մի գեղեցիկ բան կգտնի: «Վայելեք կյանքը, յուրաքանչյուր պահը: Միշտ ձեզ այնպիսի մարդկանցով շրջապատեք, ում սիրում եք, ում հետ հաճելի է խոսել և նոր բան իմանալ»:

6. Ինքնաճանաչում և տարիքի ընդունում

«Տարիքը սկսվում և ավարտվում է խելքով,- ասում է Լորենը:- Աշխարհում ոչ մի գեղեցկություն չի կարող համեմատվել ինքնաճանաչման և բավարարվածության զգացման հետ, որը գալիս է այն ժամանակ, երբ ինքդ քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս իրականում»: Դերասանուհու սկզբունքն է. «Թող կյանքն ընթանա այնպես, ինչպես ընթանում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում