Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Լոնդոնի «Չելսի»-ի դեմ ոչ-ոքի խաղալուց հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է BBC-ն:
– Այս արդյունքը մեզ չի գոհացրել: Մենք արժանի չէինք ոչ-ոքիի: Այսօրվա հանդիպումը նման էր «Սթոք Սիթի»-ի (0-1) դեմ հանդիպմանը:
Այնուամենայնիվ, ես գոհ եմ իմ թիմի խաղից: Եթե մենք շարունակենք ցուցադրել մեր խաղը, ապա կկարողանանք մեծ բարձրունքների հասնել: Ինչ վերաբերում է Լեմպարդին, ապա ես վստահ էի, որ նա հնարավորության դեպքում գնդակը կուղարկի «Չելսի»-ի դարպասը: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Սիթի»-ի համար,- հայտարարել է Պելեգրինին: