Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան հաստատել է, որ մնում է «արքայական ակումբ»-ում, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
– Այն մարդիկ, ովքեր ասում էին, թե ես պետք է հեռանամ ակումբից, սեպտեմբերի 1-ից հետո տարօրինակ կերպով չքվեցին:
Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ես կհեռանամ ձմռանը, սակայն ես նրանց նույնպես խոսք եմ տալիս, որ մնալու եմ «սերուցքայիններ»-ի հետ,- հայտարարել է Արբելոան: