ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն եվրոգոտու երկրներին կոչ է արել ընդունել պահանջարկի խթանման միջոցառումներ՝ պայքարելու համար Եվրոպայում գործազրկության և ինֆլյացիայի աճը կանխելու դեմ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ավստրալիայում անցկացվող G20-ի նիստին: Այս մասին գրում է BBC-ն:
Սեպտեմբերի սկզբին եվրոպական Կենտրոնական բանկը ընդունել է տնտեսության խթանման նոր միջոցառումներ: Սակայն այն զերծ է մնացել այնպիսի գործողություններից, որոնք խորհուրդ է տվել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները: