Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Քահանայական ձեռնադրություն և Հանրապետական մաղթանք՝ Մայր Աթոռում

Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ:

Արարողությանը Հայկազուն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին և Սրբալույս Մյուռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց նոր հոգևոր անուններ: Գևորգ սրկ. Ալավերդյանը վերակոչվեց Տ. Նշան քահանա, Սամվել սրկ. Հարությունյանը` Տ. Խաչեր քահանա, Գառնիկ սրկ. Շահինյանը` Տ. Շնորհք քահանա, Վարդան սրկ. Հունանյանը` Տ. Տարոն քահանա, Վրեժ սրկ. Միքայելյանը` Տ. Պողոս քահանա, Հարություն սրկ. Մաթևոսյանը` Տ. Կորյուն քահանա, Դավիթ սրկ. Հմայակյանը` Տ. Մամբրե քահանա, Արտակ սրկ. Թորոսյանը` Տ. Ղազար քահանա, Տիգրան սրկ. Ինջիղուլյանը` Տ. Տաճատ քահանա, Արթուր սրկ. Արշակյանը` Տ. Ներսես քահանա, Գեղամ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Սարգիս քահանա, Գրիգոր սրկ. Թոփաշյանը` Տ. Ղևոնդ քահանա, Դավիթ սրկ. Աբրահամյանը` Տ. Սմբատ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարավորություն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրությունը: Սրբազանն իր շնորհավորանքներն ու պատգամը ուղղեց նաև իր հոգևոր զավակներին` նորընծա քահանա հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունեիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տվել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամենքիդ վրա, դուք նոր մարդ և նոր արարած եք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհվում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինեք ճեմարաններում, այսօր ձեր իմացական կարողության վրա ավելանում է Ս. Հոգու ազդեցությունը, և ձեր նվիրումը կատարյալ և բացարձակ է դառնում Աստծո Ս. Խորանի և մեր Ս. Եկեղեցու հանդեպ: Հետևաբար, դուք եք այս կառույցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջությունը…», – ասաց Սրբազան Հայրը:

Հայկազուն Սրբազանը խոսեց նաև քահանայության աստվածատուր խորհրդի մասին. «Քահանայական կյանքը, սիրելիներ, սովորական պաշտոն չէ, սովորական գործի տեսակ չէ, որ մեկը մյուսով փոխարինեք, քահանայական կյանքն անմնացորդ նվիրումն է: Մեր ժողովուրդը կարիք ունի նվիրյալ, համեստ եկեղեցականների, որոնք իրենց պիտի արթնացնեն հոգևոր խավարից և քնի թմբիրից: Երբ մարդիկ թմրում են և ծուլանում, սատանան ու չարը գալիս է և հափշտակում նրանց: Դուք վերջին պատնեշն եք, այն վերջին զինվորը, որ արթուն և պահապան է մնում, իսկ պահապանի պարտականությունը, ո՞րն է, եթե ոչ հայտարարել թշնամու գալուստը և արթնացնել քնած զինվորներին, որպեսզի կարողանան դիմագրավել և վանել թշնամուն:

Մեր Հայաստանյայց Եկեղեցին սուրբերի, նահատակների, ճգնավորների, նվիրյալների ամբողջ վերջնականություն է, որի ծայրը երևում է, սակայն վերջը չի նկատվում: Դուք գալիս եք միանալու այդ գեղեցիկ փաղանգին»:

Սրբազանը հորդորեց տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանվեր ծառայությամբ հագեցնել հավատավոր ժողովրդի հոգևոր քաղցը և իրենց հայացքը սևեռելով մեր ժողովրդի հերոսական անցյալին, պատմության լավագույն օրինակներին` իրենց օծված սուրբ աջերով բարի սերմեր սերմանել:

Քարոզի ավարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան և համբուրելով նորաօծների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացան առաջին «Ողջույն»-ը:

Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Հավարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն:

Եկեղեցականաց դասը, այս օրերին Մայր Աթոռում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցները և ուխտավոր հայորդիներն աղոթեցին անկախ Հայրենիքի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում