Եմենի շիա ապստամբները մայրաքաղաքում գրավել են կառավարության շենքը՝ հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Ապստամբները, որոնք վերջին օրերին արյունահեղ բախումներ էին վարում սուննի զինյալների ու զորքերի դեմ, գրավել են նաև պետական ռադիոկայանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ երկրի վարչապետ Մուհամմեդ Բասինդավան հայտարարել է հրաժարականի մասին:
Ավելի վաղ Եմենի իշխանությունները համաձայնության էին եկել շիա ապստամբների հետ բողոքի ակցիայի ընթացքում պայքարը դադարեցնելու մասին: