Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Լեսթեր»-ից կրած պարտությունից հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է BBC-ն:
– Երկրպագուներն այսօր դիտարժան ֆուտբոլ վայելեցին: Չեմ կարծում, որ պարտությունը մեր պաշտպանության թուլության պատճառով է:
Երբ դու հաղթում ես 1-3 հաշվով, իրավունք չունես կորցնել գնդակի վերահսկումը և թույլ տալ, որ կատարվի այն՝ ինչ այսօր եղավ:
Սակայն հենց սա է ֆուտբոլը: Այսպես պատահում է, նման դեպք ինձ հետ եղել է նաև «Բարսելոնա»-ն մարզելու տարիներին,- հայտարարել է Վան Գալը: