Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

23-րդ տարեդարձի կարևոր դասը

Ժամանակակից աշխարհում կենաց-մահու ֆիզիկական կողմը մի փոքր հրատապ չէ, քանի որ շատ հազվադեպ են տեղի ունենում պետությունների ֆիզիկական ոչնչացումներ: Ոչնչացումները 21-րդ դարում կրում են բարոյահոգեբանական բնույթ և առավելապես լինում են ինքնաոչնչացման տեսքով, այսինքն` դու ինքդ քեզ ես ոչնչացնում քո մեջ, որպես պետություն, ու վերածվում ես ինչ-որ այլ պետության կցորդի` դե յուրե գոյություն ունենալով, իսկ դե ֆակտո հանդիսանալով այդ պետության կամակատարը: Հայաստանում անկախության ընթացքում հիմնականում տեղի ունեցավ հենց այդ ինքնաոչնչացման գործընթացը, երբ պետություն կայացնելու փոխարեն, պետություն նկարվեց, իսկ կայացավ բոլորովին այլ մի բան, որի անունը ինչ ասես կարելի է դնել, բայց քանի որ այն պետություն չէ ըստ էության, ապա արդեն կարևոր էլ չէ, թե ուրիշ ինչ կկոչենք` միևնույն է, ցանկացած անվանման և որակման դեպքում իրավիճակը վտանգավոր է ու տագնապալի, որովհետև դու պետություն չես:

Դա ամենևին նոր իրավիճակ չէ Հայաստանի հասարակության, հատկապես Հայաստանի պետական ապագայով իրապես մտահոգ քաղաքացիական հասարակության համար: Բայց ռուսական սահմանապահ զորքի մասնակցությունը հայկական բանակի անկախության շքերթին իսկապես ցնցող հարված էր, որովհետև հասավ մի սահմանի, որին անգամ այս ընթացքի պայմաններում դեռ չէր հասել այդ քաղաքացիական տագնապի երևակայությունը: Դա ահազանգ է, ահազանգ այն մասին, որ այդ ընթացքը շարունակվելու պարագայում մենք դեռ շատ ենք կանգնելու մեր երևակայությունից շատ առաջ անցած վտանգավոր ու ցնցող փաստերի առաջ: Ավելին` դա վկայություն էր, որ մինչ մենք կփորձենք երևակայել, վտանգն` իր ռազմավարական հիմքերով հանդերձ, արդեն բավական պրագմատիկ քայլերով անցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացից շատ առաջ:

Անկախության 23-ամյակի գլխավոր դասը, թերևս, ձևակերպվում է արդեն ինքնաբերաբար` Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման տեմպը պետք է կրկնապատկել, կայացման ընթացքն ու զարգացման դինամիկան պետք է ավելացնել: Ակնհայտ է, որ քաղաքական Հայաստանն ի զորու չէ համարժեք դինամիզմով աչքի ընկնել, ուրեմն միակ հնարավորությունը քաղաքացիական Հայաստանն է, քաղաքացիական համակարգը, որ ներկայումս գտնվում է սաղմնային վիճակում և ունի թե՛ ֆորմատային, թե՛ բովանդակային և թե՛ աշխարհընկալման առումով հասունացման անհրաժեշտություն: Անկախության զանգը հնչեց հենց քաղաքացիական Հայաստանի համար, որը այս քսանամյակի, թերևս, կարևոր ձեռքբերումներից մեկը լինելով, պարտավոր է իր ձեռքբերումը դարձնել իրապես անկախ և ինքնիշխան, իրապես ազատ մտածողությամբ Հայաստան պետության հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում