Լոնդոնի «Արսենալ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Կրիս Սմոլինգին, հաղորդում է Daily Mail-ը:
«Զինագործ»-ները ցանկանում են գտնել վնասվածք ստացած ֆրանսիացի եզրային պաշտպան Մատյե Դեբյուշիի փոխարինողին:
Հաղորդվում է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձեր է կատարել ձեռք բերել Սմոլինգին, սակայն հասցրել է մերժվել:
Հավելենք, որ Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2010 թվականին, իսկ մինչ այդ հանդես է եկել «Ֆուլհեմ»-ի կազմում: