Մադրիդի Առաջին ատյանի դատարանը տուգանել է կատալոնական TV3 հեռուստաալիքին` «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին բորենիների հետ համեմատելու համար:
Այսպիսով` հեռուստաալիքն ու նրա 3 ղեկավարները ստիպված կլինեն վճարել 20.000-ական եվրո` մադրիդյան ակումբի հեղինակությանը վնաս հասցնելու համար:
«Արքայական ակումբ»-ը պահանջում էր հեռուստաալիքին տուգանել 6 մլն եվրոյով:
Հիշեցնենք, որ TV3-ը ռեպորտաժներից մեկում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին համեմատել էր Լիոնել Մեսսիի նկատմամբ որսի դուրս եկած բորենիների հետ:
Կատալոնական հեռուստաալիքը պատրաստակամություն էր հայտնել ներողություն խնդրել, բայց «Ռեալ»-ն, այնուամենայնիվ, դատական գործընթաց էր սկսել: