Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Շնորհավո՛ր տոնդ հայ մարդ, շնորհավո՛ր տոնդ հայություն

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձավ 23 տարեկան: Քաղաքակիրթ աշխարհում դա չափահասության տարիքն է, երբ մարդն ընկալվում է արդեն ինքնուրույն, լիարժեք անհատ, որը պատասխանատու է ինքն իր համար, իր կյանքի համար, որն այլևս դուրս է ծնողների պատասխանատվության տիրույթից: Պետության համար, իհարկե, դժվար է 23 տարին սահմանել չափահասության տարիք, բայց միևնույն ժամանակ, դա մի ժամանակահատված է, երբ այդուհանդերձ, հասունության ինչ-որ նշաձողեր պետք է լինեն սահմանված ու հաղթահարված: Կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, որ ՀՀ պարագայում կան դրանք: Երևի թե մեծ վերապահումներով:

Հայաստանն ունի պետականության բոլոր ինստիտուտները, որոնք, սակայն, ըստ էության չեն գործում այնպես, ինչպես կգործեն հասուն և ինքնիշխան պետության ինստիտուտները: Ավելին` դրանք կրում են առավելապես ձևական բնույթ, իսկ երկրի իրական անկախությունը վաղուց հանձնված, նվիրված կամ վաճառված է Ռուսաստանի Դաշնությանը: Այստեղ, իհարկե, էականն այն չէ, թե ում է վաճառված, հանձնված կամ նվիրված, որովհետև էականը հանձնումը, նվիրումն ու վաճառքն է ինքնին: Արդյոք պատկերացնո՞ւմ էինք մենք այս ամենը 23 տարի առաջ, երբ ճնշող մեծամասնությամբ «այո» էինք ասում մեր երկրի անկախությանը: Իհարկե` ո՛չ:

Այն ժամանակ լրիվ այլ պատկերացումներ, բոլորովին այլ տեսլականներ ու արժեքներ էին գերակշռողը: Հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ հաղթել ծանրագույն և անհավասար պատերազմը, ապահովել երկու հայկական պետությունների անկախությունը: Սակայն այդ հիանալի հաղթանակի վրա կառուցված անկախ պետականությունը դարձավ ավելի շատ պարտության, քան հաղթանակի խորհրդանիշ, սկսեցին իշխել ոչ այն արժեքները, որոնք հաղթանակ են բերում: Գերական դարձան հաղթանակը տանող, մսխող արժեքները, որոնք ի վերջո պետությունը կանգնեցրին մի փաստի առջև, երբ անգամ իշխանությունը չի կարող չնկատել ու չխոստովանել, որ Հայաստանում կան ֆունդամենտալ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում, քանի որ հակառակ դեպքում կարող են լինել ճակատագրական: Մինչև չլուծվեն այդ խնդիրները, անկախ պետականությունը չի դառնա յուրաքանչյուր քաղաքացու անձնական զգացումը, իսկ մինչև յուրաքանչյուր քաղաքացի անձնապես չզգա պետությունը՝ ոչ միայն գիտակցի, այլ նաև զգա, այդ պետությունը չի կարող լինել լիարժեք ու հասուն, այդ պետությունը չի կարող լինել մրցունակ:

Այս մասին շատ քչերն են խոսում, հատկապես տոնական օրերին: Մեծամասնությունը, հատկապես իշխող, պետությունը սեփական կալվածքի վերածած մեծամասնությունը գերադասում է պաթոսն ու ճոռոմ հռետորաբանությունը, կենացների մակարդակի ելույթները` այդպիսով սքողելով այն համատարած թալանը, որ հենց ինքն էլ իրականացնում է երկրում: Տոնական ճոռոմաբանությունը քող է, որով ծածկվում է գործը, դառը, կորստաբեր իրականությունը: Բայց պետությանը հակառակն է պետք՝ բաց ու անկեղծ խոսակցությունը, ախտորոշումը, որովհետև միայն դրանից հետո կարող է նշանակվել և իրականացվել բուժումը: Եվ միայն առողջ պետությունն է, որ կարող է լիարժեք իրացնել պետական ֆունկցիաները, այդ թվում նաև տոնակատարությունները՝ բայց բովանդակային, լիարժեք, իրական, կյանքից ու քաղաքացուց չկտրված տոնակատարությունները, երբ քաղաքացին զգում է, որ ինքն է տերը այդ տոնի, ոչ թե ինքը երկրի տերերի կրկնվող պաթոսի հանդիսատեսն է:

Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին անկախության տոնի առիթով ու մաղթում, որ այդ զգացողությունը, տիրոջ զգացողությունը նրանց այցելի հնարավորինս շուտ, որ անկախ հայկական պետությունը դառնա նրանց սոցիալական, բարոյական, ֆիզիկական պաշտպանության ամենահուսալի պատվարը, դառնա նրանց ապագայի փարոսը, որպեսզի նրանք, նրանց սերունդները չմտածեն Հայաստանից հեռանալու մասին, և որպեսզի մեր արտերկրի հայրենակիցները՝ որոնց նույնպես շնորհավորում ենք, շուտափույթ կերպով ունենան հայրենիք վերադառնալու մասին գործնական մտորումների հիմքեր ու հնարավորություն:

Շնորհավոր տոնդ, հայություն:

Բայց, միևնույն ժամանակ, սա նաև տոն է այն մարդկանց համար, ովքեր հայ չեն, բայց հայաստանցի են, ում համար Հայաստանը ևս տուն է, հարազատ պետություն, երկրորդ հայրենիք: Ի վերջո, նաև դա պետք է լինի հայկական պետության նպատակը՝ դառնալ բոլոր նրանց տունը, ովքեր կամենում են դա ու պատրաստ են ապրել այդ տանը, դառնալ մադկանց տուն, համամարդկային արժեքների տուն, որովհետև նաև դրանով է պետությունն ամուր, մրցունակ, կենսունակ, պաշտպանված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում