«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատասխանել է Մյունխենի «Բավարիա»-ն գլխավորող Պեպ Գվարդիոլային:
Իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ անգլիական ակումբի գումարը չի բավականացնի «Բավարիա»-ի ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար:
«Գվարդիոլայի կարծիքն ինձ չի հետաքրքրում: Բոլոր ֆուտբոլիստները, որոնց հետ ես շփվել եմ, ցանկություն են հայտնել խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Անհավատալի է, որ խաղացողները ցանկանում են տեղափոխվել մեր ակումբ, չնայած, որ չենք մասնակցում Չեմպիոնների լիգային: Սա անակնկալ է ինձ համար, որն, իհարկե, կապված է ակումբի մեծության հետ:
Ֆուտբոլիստները հավատում են նախագծին, որը մենք ստեղծում ենք»,- հայտարարել է 63-ամյա մասնագետը: