Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Համբուրգ»-«Բավարիա» հանդիպմանը մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը դեղին քարտ ստացավ հանդիպման վերջին րոպեին:
Նոյերը որոշել էր իր խաղընկերներին օգնության հասնել պաշտպանության գծում, սակայն կորցրեց գնդակը: Արդյունքում նա ստիպված էր ցանկացած գնով տիրանալ գնդակին, ինչի համար էլ դեղին քարտ ստացավ: