Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մայնց»-ից կրած պարտությունը:
«Համաձայն չեմ այն կարծիքին, թե Չեմպիոնների Լիգայի խաղից հետո մենք հոգնած էինք: Դա արդարացում չէ: Առաջին մրցաշրջանը չէ, որ «Բորուսիա»-ն խաղում է այդ ռեժիմով: Մեզ համար դա սովորական է: Վնասվածքների առումով էլ փոքր-ինչ ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ մրցաշրջանում:
Մենք արժանի էինք պարտության: «Մայնց»-ն օգտվեց մեր սխալներից: Նորմալ խաղ էր: Մենք վատ չէինք սկսել, գոլային պահեր էինք ստեղծում: Բազմաթիվ գոլային պահեր, որոնք, սակայն, չկարողացանք ավարտի հասցնել: Որքա՞ն միավոր կորցրինք թույլ իրացման պատճառով: Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Կշարունակենք աշխատել»,- Kicker-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: