Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր անկախությունը

Հայաստանի հանրապետությունն այսօր դարձավ քսաներեք տարեկան: Պետության համար դա, իհարկե, չափազանց փոքր տարիք է, բայց այդ պետության քաղաքացիների համար անկախության քսաներեքամյա տոնը չափազանց մեծ տոն է: Անկախությունը մեզ համար նվեր չէր, պարգև չէր, շահում չէր: Անկախությունը մեր իսկ զրկանքների գնով, մեր հազարավոր հայրենակիցների կյանքի գնով ձեռք բերված մի նվաճում էր, որի մասին դեռևս այսօր երազում են շատ ու շատ ազգեր, անգամ հայերից ավելի բազմաքանակ:

Դժբախտաբար, երբ մենք փորձում ենք համադրել արդեն քսանամյակի ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, խանդավառության և վաղվա հանդեպ մեծ սպասումների հիմքերը սկսում են նվազել: Դժբախտաբար, մեր անկախության քսան տարիների ընթացքում մենք ունեցել ենք առնվազն ոչ պակաս ֆունդամենտալ սխալներ ու կորուստներ, քան ձեռքբերումներն էին: Եվ այդ հանգամանքը մենք նշում ենք արդեն քանի տարի, ու, ցավոք սրտի, ձեռքբերումների ու կորուստների այդ բացասական սալտոն շարունակում է ոչ միայն պահպանվել, այլ տարեցտարի ավելանալ` ինքնին թեկուզ իր անփոփոխությամբ:

Այդ ամենն է պատճառը, որ այսօր մեր հասարակության մի հսկայական մասի համար տոնական տրամադրությունը որևէ կերպ չի կարողանում ցրել առօրյայի կուտակած բարդությունները թեկուզ մի քանի ժամով, ու մենք բոլորս գիտենք, որ մեզանում, մեր շարքերում կան տասնյակ և հարյուր-հազարավոր մարդիկ, որոնք ամենևին էլ ուրախության և տոնի տրամադրություն չունեն, որոնք ունեն հսկայական խնդիրներ` սոցիալական, իրավական, հոգեբանական, ու որոնք պետք է լինեին մեր անկախ պետության ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ, սակայն այսօր կամ մտածում են հեռանալու մասին, կամ կարոտով հիշում են անցյալը: Ու մենք չգիտենք ինչպես վարվել, ինչպես ուրախացնել մեր այդ հայրենակիցներին, կամ ինչպես ուրախանալ նրանց ծանր կացության կողքին:

Բայց այսօր երևի թե ուրախությունից ավելի կարևոր է հույսը, հույսը և հավատը մեր անկախության, մեր ուժերի հանդեպ: Հույս ու հավատ, որ անկախությունը նվաճելով մի անգամ, մենք հաստատ ուժ ենք գտնելու այն իրականության կնիքի դարձնելու, մեր իրականությունն անկախությամբ իրապես կնքելու համար, ու այդժամ մենք բոլորս արդեն ոչ թե հուսալու կամ հավատալու ենք, այլ մեր հույսի ու հավատի վրա հիմնված պայքարի պտուղներն ենք ճաշակելու մեր անկախ ու ազատ հայրենիքում: Ուրեմն` այսօր թեկուզ պատրանքային անկախության, բայց հույսի և հավատի իրական տոն է` մեր անկախության հանդեպ հավատի, դրան իրականում հասնելու, մեր բոլորի միասնական տունը, մեր հավասարության, ազատության ու եղբայրության տարածություն ու ժամանակը ձևավորելու հույսի, մեր հայրենիքն ու անկախությունը համատեղելու հաստատակամության:

Շնորհավոր տոնդ, Հայաստանի քաղաքացի: Շնորհավոր տոնդ` Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում