Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվո»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղը:
«Ինձ դուր եկավ, թե ինչպես «Ռեալ»-ն արձագանքեց պարտությանը: 13 գոլ երկու խաղում: Գերազանց արդյունք է: «Դեպորտիվո»-ն հիանալի էր խաղում մինչև առաջին գոլը: Սակայն Ռոնալդուի գոլը ստիպեց մրցակցին ազատ գոտիներ բացել պաշտպանության գծում, ինչն էլ իր օգտին ծառայեցրեց թիմս: Այս անգամ «Ռեալ»-ը ցանկացած ճաշակի գոլեր խփեց: Դրանք տարբեր ստացվեցին, բայց բոլորն էլ շատ գեղեցիկ էին:
«Ռեալ»-ը ֆենոմենալ կազմ ունի: Սակայն կասեմ, որ մենք դեռ կայուն չենք, չենք կարողանում պահպանել հավասարակշռությունը: Թերություններն, իհարկե, կարելի է վերացնել: Ցավում եմ, որ մրցաշրջանի մեկնարկային խաղերում միավորներ կորցրինք: Բայց մենք մտադիր չենք զիջել և պայքարելու ենք տիտղոսի համար»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: