«Մի կողմից ուրախ ենք, որ հայրենիքում ենք՝ նամանավանդ Անկախության տարեդարձին, մյուս կողմից՝ մենք շատ մտահոգ ենք և շատ մտահոգություններ ունենք, որովհետև հայրենիքը դեռ չի հասել այն մակարդակին, որին մենք բոլորս ուզում էինք, որ հասներ: Իրապես դա ցավալի է, որովհետև սա մի փոքր հողատարածք է: Եվ իսկապես, եթե ժողովուրդը կողք կողքի տա, ժողովուրդն ու ղեկավարությունը իրար հետ աշխատեն, այս փոքր երկիրը դրախտի կվերածեն»,- նշեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով՝ սա Ռուսաստան չէ, սա Չինաստան չէ, սա փոքր հող է, և այսքան ռեսուրսներ, որ բերում են, մեծ մասը վատնվում է, մյուսը առաջնահերթ հարցերի վրա չի ծախսվում:
«Ուշ է, մենք ժամանակ չունենք կորցնելու: Շրջապատված ենք թշնամիներով, և մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ պայմաններում ապրելու, ոչ թե այս նեղությունների մեջ: Ես բավարարված չեմ՝ ինչ որ տեսնում եմ հայրենիքում: Այն բարգավաճումը, որը ես սպասում էի, չկա: Եվ մեղքի բաժինը բոլորինս է»,- նշեց Հարութ Սասունյանը: