ԱՄՆ գաղտնի ծառայությունում ներքին ստուգումներ են սկսվել՝ կապված ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի հետ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ստուգումը պետք է պարզի, արդյոք Սպիտակ տան մոտ հերթափոխած Գաղտնի ծառայությունների աշխատակիցները հետևել են ընդունված կանոններին, թե ոչ: Նրանք կալանավորել են մի մարդու, որն ապօրինի ներթափանցել էր ԱՄՆ նախագահի նստավայր: Իրարանցման մեղավորը կարողացել է հասնել մինչև նստավայրի մուտքը և դռների մոտ ձերբակալվել էր պահակների կողմից:
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ ԱՄՆ-ի առաջին անձանց և բարձրաստիճան արտասահմանյան հյուրերի անվտանգության ապահովմամբ զբաղվող Գաղտնի ծառայության ներկայացուցիչը անթույլատրելի է անվանել կալանման վայրը և հաստատել է, որ այդ կապակցությամբ խիստ ստուգումներ կիրականացվեն:
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների անդամ Ջեյսոն Չաֆեցը: Նա այդ վայրում եղած Գաղտնի ծառայությունների աշխատակիցների վարքը անընդունելի է համարել:
«Ցավոք, նրանք գլուխ չեն հանում իրենց աշխատանքից… Գաղտնի ծառայության աշխատակիցները պետք է պատասխանեն մի շարք հարցերի»,- ասել է նա: