Գազայի հատվածի վերաբերյալ Իսրայելի և Պաղեստինի բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 24-ին Կահիրեում: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Օգոստոսի 26-ին Իսրայելի իշխանությունները համաձայնել են անժամկետ հրադադարի Գազայի հատվածում, որտեղ «Անխորտակ ժայռ» իսրայելական գործողության ընթացքում ավելի քան 2.1 հազար մարդ է զոհվել:
Սեպտեմբերի 16-ին Պաղեստինը և Իսրայելը` ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնություն են ձեռք բերել Գազայի հատվածում վերականգնողական աշխատանքներ սկսելու շուրջ: