«Կարին» ավանդական երգի-պարի համույթը սեպտեմբերի 19-ին ազգային պարերի բաց դասն իրականացրեց Ազատության հրապարակում:
«Դժվար թե լիներ մեկը, որ հայկական ռազմապար պարելուց հետո պարտվողի հոգեբանությամբ նետվեր մարտի: Դժվար թե լիներ մեկը, որ «Քաջի խաղ» խաղալուց հետո տկար հոգեբանություն ունենար: Եվ այն օրը տկարացավ հայ մարդը, երբ իրենից խլեցին ռազմի բոլոր պարագաները: Հայ մարդը, ով ինքնաճանաչ է, անպարտելի է: Նա´ է իր երկրի տերը, ով ճանաչում է իրեն: Րաֆֆին պիտի ասեր. «Հնարավոր չէ հայրենասեր լինել առանց հայրենաճանաչ լինելու: Իսկ ինքնաճանաչ դառնալու համար ավելի մեծ զենք, քան Հայոց Մշակույթն է, դժվար է պատկերացնել»,- Գագիկ Գինոսյան
Մանրամասները՝ տեսանյութում.