Ուռուցքաբանները պարզել են, որ հատապտուղները կարող են մեծացնել քիմիաթերապիայի արդյունավետությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ժամանակ: Լոնդոնի թագավորական քոլեջի և Սաութհեմփթոնի համալսարանի տվյալներով՝ ապացուցվել է արոսենու արդյունավետությունը: Այն արագ ոչնչացրել է քաղցկեղի բջիջները:
Սև արոսենին պարունակում է շատ վիտամիններ և հակաօքսիդանտներ, ներառյալ՝ պոլիֆենոլներ: Այդ բույսի արդյունավետությունը փորձարկել են ենթաստամոքսային գեղձի բջիջների վրա: Գիտնականները փորձարկել են դեղամիջոցի և քիմիաթերապիայի ազդեցությունը:
Թուրմին 48 ժամ է պահանջվել, որպեսզի բջջային մահ առաջացնի 1 միլիմետրում 1 միկրոգրամ խտությամբ՝ հաղորդում է Meddaily-ին: Իսկ ամենամեծ խտության (50 միկրոգրամ) դեպքում էլ այն չի վնասել առողջ բջիջներին: