ԱՄՆ-ում սկսում են դյուրակիր արհեստական երիկամի պաշտոնական փորձարկման աշխատանքները: Այն փոքրիկ դիալիզային սարքավորում է, որն ամրանում է հատուկ գոտուն:
Սարքավորումն աշխատում է մարտկոցով, այդ պատճառով վարդակ հարկավոր չէ: Արհեստական երիկամի քաշը 4,5 կգ է: Սակայն գիտնականները ձգտում են այն նվազեցնել: Նախատեսվում է նվազեցնել նաև սարքավորման չափերը՝ հաղորդում է Remedium-ը:
Հիվանդանոցային փորձարկումների առաջին փուլը նվիրված է լինելու անվտանգության ստուգմանն ու համակարգի արտադրողականությանը: Փորձին մասնակցելու են 16 կամավորներ: Դիտարկումը կշարունակվի ամենաքիչը 28 օր:
Գիտնականները սարքավորման ստեղծման վրա աշխատել են ավելի քան 10 տարի: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդները կարող են բարելավել իրենց կյանքը: Նրանք ակտիվ կենսակերպ կվարեն և ավելի ինքնուրույն կդառնան: