ԱՄՆ-ը հետաքրքրված է Հարավային գազային միջանցքին նոր երկրների միանալով: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով միջազգային էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ամոս Հոքսթայնին:
«Մենք կցանկանայինք, որպեսզի հնարավորինս շատ գործընկերներ միանան: Սակայն որոշումն ԱՄՆ-ինը չէ: Վերջիվերջո, ԱՄՆ-ը աջակցում է գազի երթուղուն Կասպից տարածաշրջանից՝ Ադրբեջանից Եվրոպա: Եթե այլ երկրներ էլ միանան, դա կլինի միության որոշումը»,- ասել է նա:
Նա նշել է, որ Իրանը և Թուրքմենստանը ևս կարող են հետաքրքրված լինել այդ նախագծով:
Հոքսթայնը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև լավ ռազմավարական հարաբերություններ են ձևավորվել: