«Փարավոն» ռեստորանային համալիրում այսօր կայացավ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը:
Ազատամարտիկ Սերյոժա Մանուկյանը եկել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ մինչև այսօր ազատամարտիկները խաբված են եղել և հիմա ուզում են այս նորաստեղծ կազմակերպությանը հավատալ:
Նրա խոսքով՝ ժողովուրդը սոված-ծարավ է, մի կտոր հացի փող անգամ չունեն: Նա պատմեց, որ մինչև պատերազմը ինքը որպես ինժեներ է աշխատել, սակայն պատերազմից հետո իր այգով է ապրում:
Նա նշեց, որ ամեն գնով մենք հաղթեցինք, բայց այսօր ոչնչի չեն կարողանում տիրանալ:
Թեև ԵԿՄ-ի անդամ է, բայց քսան տարիների ընթացքում ոչ մի շնորհակալություն չի ստացել:
Այնուամենայնիվ, նա նշեց, որ պատրաստ է պետք եղած դեպքում զենքը ձեռքը վերցնելու:
Ավելին՝ տեսանյութում: