Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապատ Տիբո Կուրտուան Sports Mole-ի հետ զրույցում անդրադարձել է իր և թիմի մյուս դարպասապահ Պետր Չեխի հարաբերություններին:
Բելգիացին նշել է, որ ինքն ու Չեխն ընկերներ չեն, բայց լավ հարաբերություններ ունեն:
«Չեխը մեծ դարպասապահ է, այնպես որ, մեկնարկային կազմի համար պայքարը շարունակվում է:
Այլ դարպասապահների հետ վատ հարաբերություններ եմ ունեցել նախկինում: Ես ու Չեխն ընկերներ չենք, բայց լավ հարաբերություններ ենք պահպանում»,- ասել է Կուրտուան: