ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացի Մեթյու Մելլիերը, որը ձերբակալվել է Փհենյանում՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ «թշնամական գործողությունների» մեղադրանքով, հայտարարել է երկրի իշխանություններին, որ ԱՄՆ-ի մասին գաղտնի տվյալների է տիրապետում, որոնք կարող են օգտակար լինել Հյուսիսային Կորեային: Այս մասին գրում է Sina գործակալությունը` վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ 25-ամյա կալիֆոռնիացին նախապես պատմություն է նախապատրաստել Հյուսիսային Կորեայում ապաստան ստանալու համար:
«Իր գործողությունների շնորհիվ նա հույս ուներ համաշխարհային հայտնիություն ձեռք բերել կամ դառնալ «երկրորդ Սնոուդեն»»,- ասվում է հաղորդագրությունում: