Ռիչարդ Ռայանը իր ալիքում տեսագրություն է տեղադրել, որտեղ ինքը նախևառաջ սառեցնում է iPhone 6 Plus-ը` հեղուկ ազոտով լի տարայում, ապա գաջեթը կոտրում ծանր մուրճով: Այս մասին գրում է Mirfaktov-ը:
Ռայանը նշել է, որ սառեցումից հետո էլ iPhone-ը դեռևս աշխատում էր: Հարվածից հետո հեղուկ մետաղից բաղկացած Apple-ի պատկերանիշը չի վնասվել: Բացի այդ, հարաբերականորեն ամբողջական է մնացել սմարթֆոնի հետին կաղապարը: