«Աֆրիկա» ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը կլինի դերասանուհի Անջելինա Ջոլին, իսկ սցենարիստը` օսկարակիր Էրիկ Ռոթը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ «Աֆրիկա» ֆիլմը նվիրված է քենիացի քաղաքական գործիչ, գիտնական մարդաբան, ինչպես նաև այդ ոլորտում շատ բացահայտումների հեղինակ Ռիչարդ Լիկիին: Ֆիլմի սյուժեի կենտրոնում Լիկիի գործունեությունն է` ընդդեմ աֆրիկյան փղերի որսագողության: