«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմի մեկնարկային կազմում տեղ ապահովված է միայն Ուեյն Ռունիի համար: Մյուս ֆուտբոլիստները պետք է պայքարեն իրենց տեղի համար:
«Ոչ ոքի համար տեղ ապահովված չէ մեկնարկային կազմում, բացի ավագից` Ռունիից: Բոլոր ֆուտբոլիստները գիտեն դա, իսկ դուք կարող եք համոզվել` ուշադրություն դարձնելով իմ գլխավորած թիմերին:
Մրցաշրջանն այլ մարտավարությամբ էի սկսել: Դա կապված էր թիմում առկա ֆուտբլիստների խաղային որակների հետ:
Բայց դրանից հետո ունեցանք մի շարք հզոր նորեկներ, և 3-5-2 մարտավարությունը կարող է փոխվել»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: