Թուրք դիվանագետները, ովքեր Իրաքի Մոսուլ քաղաքում գերի էին վերցվել «Իսլամական պետության» կողմից, ազատ են արձակվել թուրքական հետախուզության հատուկ գործողության հետևանքով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործողության մանրամասները չեն բարձրաձայնվում, բայց նշվում է, որ գործողությունը մշակվել է երկար ժամանակ: Նշվում է նաև, որ Թուրքիան ոչինչ չի վճարել պատանդների ազատ արձակման համար և ահաբեկիչների ոչ մի պահանջ չի կատարել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի առավոտյան պատանդները վերադարձվել են հայրենիք: