«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վստահ է, որ իր թիմը կարող է կանգնեցնել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի գրոհները:
«Դիեգոն, իհարկե, մեծ ազդեցություն է գործել «Չելսի»-ի խաղի վրա: Նա իր ակտիվում 7 գոլ է գրանցել, որոնք հեղինակել է 4 խաղերում: Դա տպավորիչ թիվ է: Բայց մենք գերազանց պաշտպանություն ունենք և վստահ եմ, որ կարող ենք կանգնեցնել Դիեգոյին»,- Goal. com-ը մեջբերում է Դավիդ Սիլվայի խոսքերը:
Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 21-ին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունելու է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսի»-ին: