Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

«Հայաստանը բազկերակն է, Սփյուռքի մեջքն ու տանիքը: Պետականություն ունեցող Հայաստանը արդեն բացառիկ արժեք է: Ես համոզված եմ, որ ընդհանրական առումով սրա գիտակցումը Հայաստանում ու Սփյուռքում կա, որովհետև մենք քաղաքակրթորեն իսկապես այն բացառիկ ազգերից ենք, որ շատ մեծ սփյուռք ունենք: Ֆենոմենալ է, որ հայերի ընդամենը 1/3-ն է Հայաստանում ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին, ասաց Համազգային ՀԿՄՄ նախագահ Լիլիթ Գալստյանը, որը մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին:

Նրա խոսքով՝ այսօր՝ ցանցային ժամանակներում, փոքրացող աշխարհում այսպիսի ցանցային իրողություն ունենալը հզոր քաղաքական, մշակութային ու մարդկային կապիտալ է:

«Այս գիտակցումը թե՛ Հայաստանում կա, թե՛ Սփյուռքում, բայց խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք կարողանում օգտագործել այս ներուժը, այս էներգիան, որն ուժի ամենազորավոր տեսակն է, որը շատ հաճախ լավ հունավորված չէ: Ուզում եմ հավատալ, որ այս կարգի համաժողովները ոչ միայն համահայկական օրակարգեր պիտի ճշտեն, ինչը մեզ հաջողվում է, այլև այդ օրակարգերը կյանքի կոչեն: Այս պարագայում գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է՝ ունենալ այնպիսի պետականություն, որը հրապուրիչ ու արժանապատիվ լինի ցանկացած հայի համար, որպեսզի պատկանելության գիտակցումը, բաժնեկից լինելու գիտակցումը, բացի դրանից՝ նաև մասնակցությունը լինի, մասնակցային հայը ծնվի, և օրեցօր տագնապներ դիմագրավող Սփյուռքում կարողանանք Սփյուռքի արդեն 4-րդ կամ 5-րդ սերնդի մեջ այդ մասնակցային հային արթնացնել»,- նշեց նա՝ մեջբերելով Արամ Վեհափառի խոսքը, թե այսօր Հայաստանը դիմագրավում է բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրների շուրջ լռությունն ինքնին դավաճանություն է:

«Մենք պիտի կարողանանք ունենալ այն արժանապատիվ երկիրը, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ իր սրտի բաբախյունը Հայաստանով պայմանավորի»,- հավելեց Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տնտեսական դաշտը Հայաստանում պիտի գրավիչ լինի Սփյուռքի համար, Լ. Գալստյանը նշեց. «Անկեղծ ասած՝ այդ տիպի հայտարարություններ մենք առիթ ենք ունեցել լսելու թե՛ նախորդ համաժողովներում, թե՛ դրանցից դուրս, բայց հիմնականում կարգախոսից այն կողմ չի անցնում դա»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում