Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն նշել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնլադուն բարելավել է խաղային որակները, սակայն լավագույն ավագը չէ, ում հետ մասնագետն աշխատել է:
«Ես շատ ֆուտբոլիստների հետ եմ աշխատել: Այժմ Քրիշտիանու Ռոնալդուն բավականին բարելավել է խաղային որակներն ու գերազանց խաղ է ցուցադրում: Բայց ես չեմ կարող ասել, թե նա լավագույն ավագն է բոլոր նրանց թվում, ում հետ աշխատել եմ:
Եթե ինձ առաջարկեին ավագ ընտրել, նախապատվություն կտայի Ժոաու Մոուտինյոյին: Նրա հետ աշխատել եմ «Սպորտինգ»-ում և կարող եմ ասել, որ Մոուտինյոն գերազանց էր ընկալում իմ գաղափարները»,- ասել է Բենտուն: