Իսպանական AS պարբերականի տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը համաձայնության է հասել ակումբի տիտղոսային հովանավորի` Fly Emirates-ի հետ` «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի անվանումը փոխելու պայմանների շուրջ:
Շուտով «Ռեալ»-ի մարզադաշտը կանվանվի Fly Emirates Santiago Bernabeu կամ Bernabeu Fly Emirates.
Հովանավորից ստացված գումարը «արքայական ակումբ»-ը կծախսի մարզադաշտի վերանորոգման նպատակով: «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս գործարքից ակնկալում է ստանալ 400-500 մլն եվրո եկամուտ: Գումարի մի մասը կծախսվի մարզադաշտի վերանորոգման, իսկ մյուս մասը ակումբի պարտքը նվազեցնելու ուղղությամբ: Այն այժմ 602 մլն եվրո է կազմում: