Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարող է ստանձնել «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Tutto Mercato-ն:
Տեղեկությունների համաձայն` նեապոլիտանյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կհեռանա զբաղեցրած պաշտոնից և նրա տեղը կզբաղեցնի իտալացի մասնագետը:
Հիշեցնենք` Դի Մատեոն ազատվել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից 2012 թվականին: Նրա գլխավորությամբ «Չելսի»-ն Չեմպիոնների Լիգայի հաղթող է դարձել: