Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Բոլոր երկրներում կա խզում կրթական ծառայությունների և աշխատաշուկայի միջև. Աշոտյան

ՀՀ ԿԳՆ-ն և ԱՅԲ կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը նպատակ ունի կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը: Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Այս մասին այսօր ասուլիսին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ուսուցիչների վերապատրաստումը տեղի է ունենալու Հայաստանում: Նախարարը նշեց, որ նոր ծրագրով, նոր կրթական բովանդակությամբ աշխատող դպրոցների ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը: Ծրագրի առաջին փուլում, որը տևելու է երեքից հինգ տարի, ընդգրկվելու են տասներկու ավագ դպրոցներ, մեկական՝ ամեն մարզում և երկու ավագ դպրոց՝ մայրաքաղաքում: Ծրագրի շրջանակում ուսուցիչների վերապատրաստման համար առավելություններ և արտոնություններ կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները:

Նախարարի խոսքով՝ այս ծրագիրն ամբողջությամբ համընկնում է մեր ծրագրերի հետ: «Այս ծրագրին զուգահեռ՝ Համաշխարհային բանկի հետ նոր վարկային ծրագիր ենք մեկնարկում, որը հնարավորություն կտա ամբողջությամբ վերանորոգել և վերազինել հանրապետության 17-20 ավագ դպրոցներ: Մենք նոր կրթական միջավայրում կունենանք նոր կրթական ծրագիր»,- նշեց նախարարը:

Այն ուսուցիչները, ովքեր կապացուցեն իրենց մասնագիտական ունակությունները, կանցնեն վերապատրաստման բավականին բարդ և ժամանակակից ծրագրով, հնարավորություն կստանան աշխատելու այդ դպրոցներում և վաստակելու առավել բարձր աշխատավարձ՝ 400.000 դրամին համարժեք:

ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ նշեց, որ սկսվում է երկարատև մի ծրագիր, որի նպատակն է Հայաստանում ունենալ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան կրթական գերազանցության պլատֆորմ, դրան համապատասխան ուսուցիչների սերունդ ձևավորել:

Նախարարից հետաքրքրվեցինք՝ ամեն տարի բուհերը հարյուրավոր մանկավարժներ են ավարտում, կանգնում աշխատանք գտնելու և ռեալիզացվելու խնդրի առաջ, ստիպված աշխատում սուպերմարկետներում: Ըստ Աշոտյանի՝ այս դեպքում բոլոր երկրներում կա խզում կրթական ծառայությունների և աշխատաշուկայի միջև: Այս խնդիրն առկա է նաև այլ երկրներում: Նախարարը նշեց՝ գաղտնիք չէ, որ մանկավարժական կրթության համար մեծամասամբ դիմում են ոչ առաջին հայտով, փորձում են ընդունվել առաջին հայտով նշած իրենց ուզած մասնագիտությամբ, որը սիրում են, ապա նոր երրորդ, չորրորդ տեղում մանկավարժությունն են նշում:

Ծրագիրը, նրա խոսքով, մանկավարժական կրթության արդիականացման վրա է հիմնված լինելու:

 

Ավելին՝ տեսանյութում:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում