Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համամիտ չէ ակումբի ամառային տրանսֆերային քաղաքականության հետ կապված քննադատություններին:
«Դի Մարիան լքեց մեզ, քանի որ նրա հետ չկարողացանք համաձայնության հասնել: Նրանք, ովքեր հեռանում են մեր ակումբից, միշտ լավագույնն են համարվում, իսկ նորեկների որակները միշտ կասկածի տակ են դրվում:
Խաբի Ալոնսոն խնդրեց մեզ շտապ վաճառել իր տրանսֆերը: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են «արքայական ակումբ»-ից, արել են դա մեկ պատճառով` նրանց և ակումբի հայացքները չեն համընկել: Ես չգիտեմ, թե ինչպես է խաղում Ջեյմսը: Բայց նա գերազանց անցկացրեց աշխարհի առաջնությունն ու մենք ցանկացանք տեսնել նրան «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը: