Թուրքական Bozankaya ընկերությունը դարձել է առաջիններից մեկը, որին հաջողվել է կառուցել Trambus՝ ավտոբուսի և տրամվայի հիբրիդ:
Իր նորույթն ընկերությունը կներկայացնի Innotrans 2014 երկաթուղային տրանսպորտի խոշորագույն ցուցահանդեսում, որը կանցկացվի Բեռլինում սեպտեմբերի 23-27-ը: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Եթե ներդրումը տրամվայով փոխադրան զարգացման համար պահանջում է միջինը 5-7 մլն եվրո, ապա հիբրիդի գծերը կարժենան առավելագույնը 1.5 մլն եվրո:
Այն կարող է երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով: Միակ պայմանը կոնտակտային ցանցի առկայությունն է:
Ներկայում ընկերությունը ստացել է Մալաթիա քաղաքի համար 10 միավոր Trambus-ի պատրաստման պատվեր: