Վաշինգտոնի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնու կամ կնոջ անհատականությունն ազդում է կարիերայում ունեցած ձեռքբերումների վրա: Նման եզրակացություններով հոդվածը հրապարակվել է Psychological Science պարբերականում:
19-89 տարեկան անձանց շրջանում իրականացրած գիտափորձի արդյունքում գիտնականներն առանձնացրել են մարդու անհատականությունը բնութագրող լավագույն հնգյակը`էքստրավերսիա, բարեհամբուրություն, բարեխղճություն, նևրոտիզմ և անկեղծություն:
Պրոֆեսիոնալ ոլորտում բարձրագույն մակարդակ ցուցաբերած անձինք, որպես կանոն, ունեցել են բարեխղճության բարձր ցուցանիշով կողակից: