ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որն ամերիկացի զինվորականներին թույլ կտա մարզել և զինել սիրիական չափավոր ընդդիմության մարտիկներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ամռանը Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներից մեկը՝ «Իսլամական պետությունը», հզոր հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում: ԱՄՆ-ն ներկայացրել է խմբավորման դեմ պայքարի իր ծրագրը, որի առանցքային կետերն են ավիահարվածները Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին, իրաքյան անվտանգության ուժերի աջակցումն ու սիրիական չափավոր ընդդիմության զինումը: